Ես Մոսկվայում եմ եղել, երբ տեղեկացա ինձ դատապարտելու մասին՝ հենց նույն օրը վերադարձա արտերկրից. Դավիթ Համբարձումյան
Դատարանը տեղեկացրել էր, որ իմ ներկայությունը պարտադիր չի հրապարակման ժամանակ, դրա համար մտածել եմ, որ եթե ներկայությունս պարտադիր չի՝ կարող եմ ներկա չգտնվել, չնայած, որ նախօրոք պլանավորած գործեր ունեի արտերկրում: Երբ որ տեղեկացել եմ ինձ դատապարտելու մասին, հենց տվյալ օրը՝ հոկտեմբերի 28-ին, վերադարձել եմ արտերկրից: Այս մասին Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության իմփիչմենթի վարչապետի թեկնածու, Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով դատավորի հարցին, թե ինչու Համբարձումյանը 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած դատական նիստին չի ներկայացել:
«Ներկա չեմ գտնվել դատավճռի հրապարակման նիստին, գտնվել եմ Մոսկվայում, գնացել էի, քանի-որ աշխատանքային հանդիպումներ ունեի: Մի անգամ հայտարարություն եմ արել, հիմա ձեզ էլ ներկայացնեմ, ես գործարար համայնքի հետ հանդիպումներ ունեի՝ ներդրումների հետ կապված, դրա համար էլ գնացել էի»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության Հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով բռնություն գործադրելու համար:


