երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ես բնակարանը գնել եմ հիփոթեքով՝ 20 տարի ժամկետով, Հակակոռուպցիոն կոմիտեն ինձ չի կանչել. Հայկ Կոնջորյան

Ես բնակարանը գնել եմ հիփոթեքով՝ 20 տարի ժամկետով, Հակակոռուպցիոն կոմիտեն ինձ չի կանչել. Հայկ Կոնջորյան

Ես բնակարանը գնել եմ հիփոթեքով՝ 20 տարի ժամկետով, Հակակոռուպցիոն կոմիտեն ինձ չի կանչել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Մամուլի մի քանի միջոցներ կեղծ ու զրպարտիչ տեղեկություններ փորձեցին հայտնել: Ուրախ եմ, որ գործընթաց կա, դա հետո բնականաբար կհանգի այն եզրակացությանը, որ ամեն ինչ գտնվել է օրինականության սահմաններում ու հերթական անգամ կեղծ նյուզերը կջախջախվեն»,- նշել է նա:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն Կոմիտեի գործընթացին՝ Կոնջորյանը նշեց, որ իրեն չեն կանչել, կարծում է՝ իրենք ուսումնասիրում են ընդհանուր կառուցապատողի գործունեությունը:

«Ես դրա մասին հրապարակումներ արել եմ, եթե կա քննություն՝ ուրախ եմ, թող հրապարակեն արդյունքները: Գնված բնակարաների  մի մասը վաճառվել է իմ կողմից գնված գնից ավելի էժան, մեծ մասն էլ վաճառվել է նույն գնով:

2024 թվականին բնակարանը գնել եմ 20 տարի ժամկետով՝ հիփոթեքով, էժան չեմ գնել, Կադաստրի Կոմիտեից ստացված պաշտոնական տվյալները առկա են: Երբ ես հրապարակել եմ՝ այդ պահի դրությամբ նույն բնակարանից 8 բնակարան է գնված եղել, որից 2-ը ձեռք է բերվել իմ գնած գնից ավելի ցածր գնով, 4-ը՝ նույն գնով, միայն մեկն է գնվել 60 մլն-ով, իսկ իրենց հրապարակմամբ ասում են, թե այդ բնակարանների արժեքը 76 մլն է»,- շեշտեց նա:

  • Կիսվել: