երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 25-ի տվյալները

Կորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 25-ի տվյալները

Սեպտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 597 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 605 360-ն են, գրում է aliq.ge-ն:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 189 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 573 542 մարդ:

Վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 8 787։

Դրականության 14 օրվա ցուցանիշը կազմում է 6.62%, վերջին 7 օրվանը՝ 6,17%։

 

  • Կիսվել: