հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Մարտի 17-ին, ժամը 04.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-պատռած վերքով մի երիտասարդի է բուժօգնության տեղափոխել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնից հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել:

Ժամը 04.40-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 21-ամյա մի երիտասարդի: Բաժնում քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակով խփել էր պարեկների կողմից բաժին բերման ենթարկված երիտասարդը:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանցագործության գործիք դանակը վերցվել է:

  • Կիսվել: