ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Երիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 26-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ մայրաքաղաքի քրեական ոստիկանները, Երևանի պարեկների հետ համատեղ, ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխվել Հաղթանակ թաղամասի 29 և 30-ամյա բնակիչներին։

Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով։ 30-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ ևս հայտնաբերվել է առանցգործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով։

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

  • Կիսվել: