կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Երևանում մայրը բռնություն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում մայրը բռնություն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

 Երևանում 3 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
 
«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործություն մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)»,– հայտնեցին ՔԿ–ից։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։
 
Ավելի վաղ shamshyan.com–ը հայտնել էր` մարտի 12-ին ՆԳՆ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում ծեծի է ենթարկել իր 3-ամյա որդուն, մահճակալից գցել, քարշ տվել սենյակում։
 
Երեխան վնասվածքներով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
 
Ոստիկանները պարզել են, որ տուժած երեխան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35–ամյա մայրը։

  • Կիսվել: