երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երեւանում գրանցվել է ՃՏՊ-ների թվի զգալի նվազեցում. ՃՈ պետ

Երեւանում գրանցվել է ՃՏՊ-ների թվի զգալի նվազեցում. ՃՈ պետ

Փետրվարի 27-ի դրությամբ 2020 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը մեծացել է անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, սակայն Երեւանում նվազեցում է գրանցվել: Այս մասին այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ 2019 թվականի հետ համեմատ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 34-ով շատացել է: «Ընդ որում, մահվան դեպքերի թիվը 3-ով քիչ է, վիրավորների թիվը՝ 59-ով շատ»,- ասաց Կարապետյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ Երեւանում նույն ժամանակահատվածի հետ համեմատ 37-ով քչացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, 2-ով՝ մահվան դեպքերը, իսկ վիրավորների թիվը 68-ով քիչ է եղել: 

  • Կիսվել: