կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Մարինե Մալախյանի մեղադրանքը լրացվել է

Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Մարինե Մալախյանի մեղադրանքը լրացվել է

Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Մարինե Մալախյանի մեղադրանքը լրացվել է, գրում է 1lurer.am-ը:

Մալախյանն այժմ մեղադրվում է կաշառք պահանջելու համար՝ 4 դրվագով:

ՀՔԾ-ն երեկ նրան կրկին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, որն այսօր առավոտյան դատարանը մերժել է: Այս մասին «Լուրերին» հայտնեց Մալախյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ:

Մելինե Հակոբյանի և տնօրեն Մարինե Մալախյանի խոսակցության ձայնագրությունից պարզ էր դառնում, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին:

Տեղեկությունը տարրական դասարանում դասավանդող ուսուցչուհին հաստատել էր նաև «Լուրերի» հետ զրույցում՝ ասելով, որ կատարվածի մասին որոշել է բարձրաձայնել, երբ տնօրեն Մարինե Մալախյանը արդեն աշխատավարձի 50 տոկոսն է պահանջել:

 

  • Կիսվել: