չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Երևանի թիվ 107 մանկապարտեզի տարածքում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի թիվ 107 մանկապարտեզի տարածքում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի թիվ 107 մանկապարտեզի տարածքում սեպտեմբերի 24-ին հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով վնասվել էր մանկապարտեզի պատուհանի ապակին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Քննչական կոմիտեից հայտնեցին նաև, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի, դրա հիմնական բաղադրիչ, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը):

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 24-ին կրակոցներ են հնչել Երևանի թիվ 107 մանկապարտեզի բակում։ ՆԳՆ-ից հայտնել էին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: