շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Երևանի քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարած, նրա ավտոմեքենան առևանգած հնդիկին

Երևանի քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարած, նրա ավտոմեքենան առևանգած հնդիկին

Երեկ հունիսի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, մի քանի օր շարունակ հսկայածավալ օպերատիվ աշխատանքի արդյունքում, բացահայտել են հունիսի 18-ին Երևանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից ավազակային հաձակման դեպք։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, այդ օրը՝ ժամը 02:50-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մարզերից մեկի բնակիչ 52-ամյա Սիրանուշ Շ.-ն և հայտնել, որ մոտ 30 րոպե առաջ Երևանում՝ Կիևյան 1 հասցեի մոտ գտնվող բնակելի շենքի կամարակի մոտ, իրեն է մոտեցել ազգությամբ հնդիկ մի տղամարդ, ով բռնել է իր պայուսակից, ապա իր կամքին բռնանալով՝ իրեն քաշելով տարել է դեպի կամարակի ներս, հրել և գցել գետնին, ինչի հետևանքով իրեն մարմնական վնասվածք է պատճառվել։

Դրանից հետո այդ տղամարդը ուժի գործադրմամբ քաշել և պոկել է իր պայուսակի բռնակը, ապա գողացել պայուսակն ու դիմել փախուստի։

Դեպքի վայր մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի, ինչպես նաև Երևանի քրեական ոստիկանության ծառայողներին Սիրանուշ Շ.-ն հայտնել է, որ պայուսակում եղել են իրեն պատկանող «Toyota Yaris» մակնիշի ավտոմեքենայի բանալիները և բջջային հեռախոսը։

Ապա երբ այդ տղան դիմել է փախուստի, ինքը որոշ ժամանակ անց մոտեցել է Կիևյան 3 հասցեի մոտ կայանված՝ իրեն պատկանող մեքենային, սակայն նկատել է, որ ավտոմեքենան տեղում չէ, ու ինքն ունի կասկածներ, որ այն գողացել է այդ հնդիկը։

Մի քանի օր Երևանի քրեական ոստիկանների կատարած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը։

Քրեական ոստիկանները, մեկնելով նշված վայր, կարողացել են հայտնաբերել ու նրան բերման ենթարկել Երևանի քրեական ոստիկանություն։ 

Ավտոմեքենան և հեռախոսը նույնպես հայտնաբերվել են։

  • Կիսվել: