չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են Սարյան փողոցում կայանված ավտոմեքենան այրած օտարերկրացուն

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են Սարյան փողոցում կայանված ավտոմեքենան այրած օտարերկրացուն

Սեպտեմբերի 18-ի առավոտյան՝ ժամը 6:14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից  հայտնում են, որ պարզել է, որ այրվել է նույն փողոցի 30-ամյա բնակչուհու «Տոյոտա» մակնիշի մեքենան: Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Տոյոտան» այրել է օտարերկրյա քաղաքացի 28-ամյա երիտասարդը: Նա սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: