չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Երևանի քրեական հետախույզները 44-ամյա տղամարդու տանը, ամառանոցում և նրա երկու մեքենաներում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)

Երևանի քրեական հետախույզները 44-ամյա տղամարդու տանը, ամառանոցում և նրա երկու մեքենաներում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Արցախի պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը, ամառանոցում և իր երկու մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթերք:

Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու հոկտեմբերի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խուզարկություններ կատարվեցին 44-ամյա տղամարդու բնակարանում, ամառանոցում և ավտոմեքենաներում:

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, մարտական հինգ ատրճանակ, մեկ հրացան, ինքնաձիգի մեկ խլացուցիչ, սվին-դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ և այլ զինամթերք: Նրա ավտոմեքենաներից մեկի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:

 

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: