հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Երևանի կենտրոնում անչափահասների մասնակցությամբ միջադեպի և կրակոցի դեպքով հարուցվել է քրեական վարույթ. 5 անձ ձերբակալվել է

Երևանի կենտրոնում անչափահասների մասնակցությամբ միջադեպի և կրակոցի դեպքով հարուցվել է քրեական վարույթ. 5 անձ ձերբակալվել է

Երեկ Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ միջադեպի ու կրակոցի դեպքի  առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 5 անձ ձերբակալվել է:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։ 5 անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեցն ՔԿ-ից:

Հիշեցնենք, երեկ հաղորդել էինք, որ Աբովյան փողոցում հնչել է կրակոց. կան վիրավորներ:

 

  • Կիսվել: