շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Երեխային գիրկը նստեցրած «Mercedes»-ի օրինախախտ վարորդը հայտնաբերվել է

Երեխային գիրկը նստեցրած «Mercedes»-ի օրինախախտ վարորդը հայտնաբերվել է

Երեկ՝ օգոստոսի 17-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Երևանում «Mercedes»-ի վարորդը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, առանց ամրակապվելու, երեխան գրկին, վարում ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, հայտնաբերել են օրինախախտ վարորդին, ում ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 17-ին, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, «Mercedes»-ը վարել էր առանց ամրակապվելու, գրկին էլ՝ երեխա:

Զարմանալի է, որ Իսակովի պողոտայում ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները չէին նկատել օրինախախտ վարորդի վտանգավոր «օյինբազությունը»:

  • Կիսվել: