շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա

Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա

ԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը ՀՀ ներկայացուցչությունն ապահովելու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեկտեմբերի 6-8-ը ներառյալ կգործուղվի Նիդեռլանդների Թագավորություն (Հաագա):

Այս մասին որոշումը  ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիդերլանդների Թագավորություն գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում  վարչապետին պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

  • Կիսվել: