կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել․ Գրիգորյան

Եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել․ Գրիգորյան

Եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել, ավելի կոնկրետ, օրինակ՝ գերիների հարցում։ Այս մասին «Ազատության» եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չի լուծվում։ Երբ պարոն Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց։ Պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, մենք չունենք։ Երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, արագ հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու»,-նշեց Գրիգորյանը։

Վերջինիս խոսքով՝ նա ոչ միայն ստում էր, այլ ուղղակի ցանկություն չուներ այդ հարցը լուծելու․ «Նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել։ Նա պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ»։

  • Կիսվել: