շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ես անհեթեթություններ չեմ մեկնաբանում․ Այվազյանը՝ Գրիգորյանին

Ես անհեթեթություններ չեմ մեկնաբանում․ Այվազյանը՝ Գրիգորյանին


«Ես հարցազրույցին ծանոթ չեմ, բայց եթե նման բան է ասել, ապա դա անհեթեթություն է, իսկ ես անհեթեթություններ չեմ մեկնաբանում», - նշել է Արա Այվազյանը «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որում վերջինս այսօր «Ազատության» հետ զրույցում, մասնավորապես, նշել է. «Եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել, ավելի կոնկրետ օրինակ գերիների հարցում»։ 

«Եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել, ավելի կոնկրետ, օրինակ՝ գերիների հարցում։ 

Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չի լուծվում։ Երբ պարոն Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց։ Պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, մենք չունենք։ Երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, արագ հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու»,-ասել է  Գրիգորյանը։

  • Կիսվել: