չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Եղեգնուտ-Արևիկ գյուղերի հատվածում բացահայտվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանման դեպք

Եղեգնուտ-Արևիկ գյուղերի հատվածում բացահայտվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանման դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Եղեգնուտ-Արևիկ գյուղերի աջակողմյան հատվածում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանման դեպք։

Տարածքում ապօրինի ավազակոպիճ դուրս բերող ծանր տեխնիկայի և ավազակոպիճով բեռնված երկու բեռնատարների վարորդները փորձել են դիմել փախուստի․ տեսչական մարմնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ համատեղ միջոցառման արդյունքում իրավախախտները հայտնաբերվել են։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:

  • Կիսվել: