չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եղեգնաձորի ոստիկանները Արցախից բերված զինամթերք ու պահածոներ են հայտնաբերել

Եղեգնաձորի ոստիկանները Արցախից բերված զինամթերք ու պահածոներ են հայտնաբերել

Փետրվարի լույս 13-ի գիշերը Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհի Արենու խաչմերուկ կոչվող հատվածից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, մեքենայով հանդերձ բաժին բերման են ենթարկել 47 և 55 տարեկան երկու տղամարդու։

Զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկից ու սրահից հայտնաբերվել են մետաղական տարաներով գնդացրի 1309 փամփուշտ և պահածոյացված սննդի 240 տարա, որոնք նախատեսված էին Պաշտպանության նախարարության կարիքների համար։ 

Տղամարդկանցից կրտսերի հայտնածով՝ զինամթերքն ու պահածոները ձեռք են բերել նախորդ տարվա հոկտեմբերին՝ Արցախում մարտական գործողություններին մասնակցելիս, ու պահել մի շինության մեջ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ 

  • Կիսվել: