կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Ձերբակալվել է սնանկության գործերով կառավարիչ

Ձերբակալվել է սնանկության գործերով կառավարիչ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է սնանկության գործերով կառավարիչ։ Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է սնանկության գործերով կառավարիչ՝ դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,- հաստատեցին կոմիտեից՝ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չհայտնելով։
 

  • Կիսվել: