Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը
Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Այս մասին հայտնել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Տեր Եսային նաև հայտնեց, որ խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Նրա խոսքով` սրբազանին տանում են քննչական բաժին։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է:
Հավելենք նաև, որ ըստ տարածվող տեղեությունների Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Փառեն քահանա Առաքելյանի ձերբակալություններն իրականացրել են ԱԱԾ աշխատակիցները:


