Ձերբակալվել է նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը
Ձերբակալվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Քննչական կոմիտեն բերման է ենթարկել նաև Արածոտնի թեմից հինգ քահանայի՝ Տեր Փառենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, Տեր Մկրտիչին, Տեր Ղևոնդին։ Նրանք այս պահին գտնվում են Երևան քաղաքի քննչական կոմիտեում։
Փաստաբան Արա Զոհրաբյանը խոսքով՝ Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո:
«Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է տեղյակ չեմ, թե ուր է: Սա Մկրտիչ սրբազանի (ավազանի անունը Հայկ Պռոշյան) իրավունքի կոպիտ խախտում է»:
Փաստաբանը հայտնել է, որ բերման են ենթարկվել նաև Արագոծոտնի թեմի 4 աշխարհիկ աշխատակիցների, այդ թվում` Արագածոտնի թեմի գանձապահին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդի տանը խուզարկություն էր անցկացվում։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ ձերբակալությունները իրականացրել են ԱԱԾ աշխատակիցները:


