կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով․ Հակակոռուպցիոն կոմիտե

Ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
 
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել էր, որ բերման ենթարկվածներ կան։ Ավելի վաղ կուսակցության անդամ Գոհար Մելոյանը և փաստաբանները հայտնել էին, որ խուզարկություններ են եղել կուսակցության Արտաշատի գրասենյակներում, բերման ենթարկվածներից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Հասմիկ Ամիրզադյանն է, որը 5 անչափահաս որդեգրված երեխա ունի։

  • Կիսվել: