հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ձերբակալված ջերմուկցիներն ազատ կարձակվեն. ակտիվիստ (տեսանյութ)

Ձերբակալված ջերմուկցիներն ազատ կարձակվեն. ակտիվիստ (տեսանյութ)

Ջերմուկի ձերբակալված երեք բնակիչներից Գագիկ Գրիգորյանն քիչ անց ազատ կարձակվի, մյուս երկուսը հավանաբար նույնպես ազատ կարձակվեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակասաց ակտիվիստ Միքայել Մարգարյանը:

Նա նշեց, որ փաստաբանը հայտնել է, որ քաղաքացիների ձերբակալումն անհիմն է եղել, և հավելեց, որ Ջերմուկի, Գնդեվազի բնակիչները շատ վատ են տրամադրված Ամուլսարը պաշտպանող քաղաքացիների նկատմամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ 

Տեղի է ունեցել ծեծկռտուք, Ամուլսարի աշխատակիցների շրջանում կան մարմնական վնասվածքներ ստացած անձինք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

 

  • Կիսվել: