ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դուք ինձ պետք է ճնշեք, համոզեք, որ անպայման լեգիստ չլինի․ Անդրեասյան

Դուք ինձ պետք է ճնշեք, համոզեք, որ անպայման լեգիստ չլինի․ Անդրեասյան

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում երկար ժամանակ քննարկվում է սահմանադրական հանձնաժողովի անդամներին ընտրելու կարգը:

Խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից ասաց. «Դուք ուզում եք, որ դնենք արժեքային չափանիշներ եւ ունենանք դրա նվազագույն շեմերը եւ ամեն հարցազրույցից հետո դա վերածվելու է մարդու դատավարության: Այսինքն իր կարծիքները, համոզմունքները մենք դնել ենք քննարկման: Հիմա պատկերացրեք, մեկը եկավ եւ ոչ կոռեկտ արտահայտություն արեց որեւէ ազգության մասին: Կարող է մարդը հայտարարություն է արել, որը ձեզ թվում է ռասիստական, ինձ թվում է՝ ոչ ռասիստական»:

Խորհրդի անդամներից փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց. «Կարող է մարդը ռասիստ չի, բայց ունի լեգիստական մտածողություն: հասկանալի է, որ այդ մարդը չի կարողանալու քեզ արդյունավետ օգնել»։

Կարեն Անդրեասյանն արձագանքեց. «Դեմ քվեարկեք: Ես էլ ուզում եմ, որ լեգիստ լինի: Հիմա դուք ինձ պետք է ճնշեք, համոզեք, որ անպայման լեգիստ չլինի: Ձեր ճաշակով քվեարկեք, ես էլ իմ ճաշակով քվեարկեմ: Կարեւորն էդ մարդը հանցագործ չի, սահմանադրությամբ ամրագրված իրավունքների թշնամին չի: Դա էլ բարեվարքության մեջ է ստուգվելու: Մասնագետ լինելն էլ ստուգվելու է մյուս բոլոր չափանիշներով՝ դիպլոմից մինչեւ մեր հարցեր: Այսինքն դուք անհանգստանում եք, որ մեր քվեարկությունը ձեզ դուր չի գա՞»:

Ի վերջ քվեարկությամբ որոշվեց, որ հանձնաժողովի անդամների հետ հարցազրույց կանցկացնեն, որի չափանիշները բարեվարքությունն ու մասնագիտական կարողություններն են, որից հետո անհատապես կգնահատեն յուրաքանչյուրին, քննարկում չի լինի:

  • Կիսվել: