Դիզել գողացող ու Բադեն-Բադենների սիրահար մի նախկին նախագահի փաստաբան ինչ-որ դատի տալու թեմաներ է բացել. Իոաննիսյան (տեսանյութ)
«Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ իր կողմից համակարգվող FIP.am պայքի հրապարակած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պետական օդանավը տարիներ շարունակ անձնական շահերին ծառայեցնելու մասին տեղեկությիւնները ճիշտ են։
Թեև Սարգսյանի փաստաբանները հերքել էին տեղեկությունը և խոստացել դիմել դատարան, Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել, ապացուցելով հրապարակված տեղեկությունը և կից գրել. ՛՛Դիզել գողացող ու Բադեն-Բադենների սիրահար մի նախկին նախագահի փաստաբան ինչ-որ դատի տալու թեմաներ է բացել։
Դե ինչ, այս փաստաթուղթը ձեռքերումս անհամբեր կսպասենք հայցադիմումին, որը, հաստատ, չի լինելու։
Իսկ փաստաբանը թող մտածի, թե ոնց է ՀՔԾ-ում հիմնավորելու, որ իր պաշտպանյալ նախկին նախագահը լիազորությունների չարաշահում ու յուրացում չի կատարել՛՛։