երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Դիմեք պարոն Վանեցյանին. Սասուն Խաչատրյանը՝  Վանեցյանի հայտարարությունների մասին

Դիմեք պարոն Վանեցյանին. Սասուն Խաչատրյանը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին

«Ես հանցագործության մասին հաղորդում այնտեղ չեմ տեսել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ հայտարարելով, որ «Սորոսի» գրասենյակը վտանգ է  ներկայցնում ՀՀ ազգային անվտանգությանը, արդյոք նրան չե՞ն կանչելու հարցաքննության։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս հաղորդում չկար հանցագործության մասին, երբ ասում է, որ մեր երկրի համար վտանգ է տեսնում՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Լավ, դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս…»։

Այնուհետև նա ավելացրեց. «Խնդրում եմ, դուք դիմեք պարոն Վանեցյանին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կմեկնաբանի: Ես չեմ կարող մեկնաբանել: «Սորոս»-ի գրասենյակի գործունեությունը գնահատելը իմ իրավասությունների մեջ չի մտնում: Ես նախաքննական մարմնի ղեկավար եմ: Խնդրում եմ ինձ հարցեր տվեք մեր վարույթում քննվող քրեական գործերով»:


  • Կիսվել: