երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեղադրանք է առաջադրվել «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին

Մեղադրանք է առաջադրվել «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկացրել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

  • Կիսվել: