շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված

Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանը քննեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքից ազատելու հարցը։

Տոնոյանը կմնա կալանվորված։ Վերաքննիչ դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանական կողմի բողոքը։

Նշենք, որ ըստ InfoPort.am-ի տեղեկությունների մասնագիտական փորձաքննության արդյունքները չեն հաստատում Տոնոյանի եւ Գալստյանի դեմ մեղադրանքի մեջ տեղ գտած «անորակ զենքի» մատակարարման եւ գնման մասին պնդումները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
 
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ին Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։

 

 
 

  • Կիսվել: