Դավիթ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Դավիթ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ Տոնոյանին մեղսագրված արարքը հերքվում է քրեական գործով արդեն իսկ ձեռք բերված ապացույցներով, սակայն մանրամասներ չի ներկայացնում։
Փաստաբանի խոսքով՝ այս պահին Դավիթ Տոնոյանը ցուցմունք չի տվել․ <<Կալանավորման միջնորդությունը ընդհանրապես հիմնավորված չէ, և Տոնոյանի արգելանքը այս պահին ապօրինի է>>։
Իսկ թե արդյոք Տոնոյանի դեմ կոնկրետ ցուցմունք կա, թե ոչ, փաստաբանն ասել է, որ չկա որևէ ցուցմունք։