հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Դավիթ Սանասարյանի կողմից  երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը կվերսկսվի․ Փաստաբան

Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը կվերսկսվի․ Փաստաբան

Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը կվերսկսվի։ Այս մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա, մասնավորապես գրել է․

«Քիչ առաջ դատավոր Ա.Մաթևոսյանը բավարարեց իմ բողոքը՝ Դ.Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու քննիչի որոշման դեմ։

Գործի քննությունը կվերսկսի»,- գրել է նա։

Հիշեցնենք՝  փետրվարի 28-ին փաստաբան Աթանեսյանը հայտնել էր, որ բողոքարկել է Դ.Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրգործը կարճելու որոշումը:

  • Կիսվել: