հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնցից մեկի մասին տեղեկատվությունը բացակայում է datalex-ում․ փաստաբան

Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնցից մեկի մասին տեղեկատվությունը բացակայում է datalex-ում․ փաստաբան

Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավորներ Սևակ Համբարձումյանին, Հարություն Պետրոսյանին, իսկ դատական կազմի 3-րդ դատավորի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է datalex-ում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյնաի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Ի դեպ, ըստ court.am-ի դատավոր Սևակ Համբարձումյանը այժմ արձակուրդում է, որը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 30-ը, սակայն բողոքը նաև նրան է մակագրվել»,- նշել է նա։

 

  • Կիսվել: