ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դավիթ Արղամանյանն ինքնաբացարկ չհայտնեց. փաստաբանները դատարանին եւս մեկ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Դավիթ Արղամանյանն ինքնաբացարկ չհայտնեց. փաստաբանները դատարանին եւս մեկ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ երեկ դատավորի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։

Մերժման որոշումը ստանալուց հետո փաստաբանները մեկ այլ հիմնավորմամբ նորից ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը մերժման որոշումը տրամադրել է, որում դատավորը վերլուծել է օրենսդրական նորմեր, ըստ որոնց՝ պարտադիր չէ՝ պատահական ընտրությամբ դատավորը քննի քրեական գործը.

  • Կիսվել: