շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դատավոր Մանուկ Մարգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը կքննվի դռնփակ

Դատավոր Մանուկ Մարգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը կքննվի դռնփակ

Բարձրագույն դատական խորհրդում այսօր մեկնարկել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննությունը։

Վարույթ հարուցելու միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ հիմք ընդունելով քաղաքացիական գործով պատասխանող Ա․ Մանուկյանի ներկայացուցիչ Տ․ Ղազարյանի ներկայացրած հաղորդումը։

Նիստի մեկնարկին դատավոր Մանուկ Մարգարյանի ներկայացուցիչը Խորհրդին միջնորդել է գործի քննությունն անցկացնել դռնփակ կարգով, քանի որ ներկայացվելու են երեխային առնչվող և ընտանեկան հարաբերություններին վերաբերող անհատական, անձնական տվյալներ։

Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացված միջնորդությունը բավարարել է:

  • Կիսվել: