հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վերաքննիչը մերժել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը

Վերաքննիչը մերժել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ (դատավորներ Ս.Համբարձումյան, Ն.Հովակիմյան, Ա.Մնացականյան) օրինական ուժի մեջ մնաց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված որոշումը։ Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

 

 

  • Կիսվել: