կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց

Դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց

ԲԴԽ-ում այսօր՝ օգոստոսի 12-ին, Երեւան  քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց:

Դատավորը միջնորդություն էր ներկայացրել Խորհրդին, որտեղ նշում էր, որ այսօր միմյանց հաջորդող 4 դատական նիստեր կան իր վարույթում՝ որոշներով գործը ավարտական փուլում է: Հովհաննիսյանը միջնորդել էր նիստը այլ օր նշանակել:

ԲԴԽ-ն որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը նշանակել օգոստոսի 19-ին, ժամը 15.00-ին:

  • Կիսվել: