շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դատավոր Ա․Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը կհետաձգվի

Դատավոր Ա․Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը կհետաձգվի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Հարգելի գործընկերներ եւ պարզապես երկրի ճակատագրով մտահոգ անձիք - Արդարամիտ Դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը, որը նախնական պետք է տեղի ունենար վաղը' 2021 թվականի օգոստոսի 12-ին' տեղի չի ունենալու, այն հետաձգվել է, կայանալիք դատական նիստի վերաբերյալ տեղեկություններ լինելու պարագայում, անպայման կտեղեկացնեմ»,- գրել է նա։

  • Կիսվել: