երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատարանը վարույթ է ընդունել Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը

Դատարանը վարույթ է ընդունել Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Նշվում է, որ քրեական գործը դատավոր Վահե Միսակյանին մակագրվել է մարտի 17-ին, հաջորդ օրը դատարանը վարույթ է ընդունել քրեական գործը։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), եւ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Մարտի 9-ին նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք, ըստ Քննչական կոմիտեի, եւս պարունակում են իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:

Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն համարում է քաղաքական հետապնդում։

 

  • Կիսվել: