հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Դատարանը Վարդան Ղուկասյանին դատական նիստին հակադիր ներկայացնելու որոշում կայացրեց

Դատարանը Վարդան Ղուկասյանին դատական նիստին հակադիր ներկայացնելու որոշում կայացրեց

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստում դատարանը բավարարեց հանրային մեղադրողների կողմից ներկայացված միջնորդությունը և Վարդան Ղուկասյանին դատական նիստին հակադիր ներկայացնելու որոշում կայացրեց:

Դատական հաջորդ նիստը կկայանա վաղը՝ փետրվարի 13–ին, ժամը 15:30-ին։

Նշենք, որ այսօր դատական նիստին ներկա չէր Վարդան Ղուկասյանը, ինչպես նաև իր պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:

ակակոռուպցիոն դատարում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։

Գյումրիի քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում:

  • Կիսվել: