կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024

Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանավորման հետ կապված նրա փաստաբանի բողոքը. ուղիղ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում քննվում է Արմեն Թավադյանի փաստաբանի բողոքը՝ կապված նրա կալանավորման հետ։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բողոք է ներկայացրել դատարան՝ կապված իր պաշտպանյալի կալանավորման հետ։ Իրավաբանը պնդում է, որ Թավադյանի կալանավորումն անիրավաչափ է։

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Թավադյանը կալանավորվել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհ Վարուժան Մկրտչյանի գործով։ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 340 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ Ոստիկանության տվյալներով՝ Վարուժան Մկրտչյանը իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածներից մեկին եւ առաջարկել է հրաժարվել տուժածի կարգավիճակից, ցուցմունքներից եւ չներկայնալ դատական նիստին՝ հայտարարելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետությունը պետք է վճարի որպես դրամական փոխհատուցում։

Դատարանի շենքի առջեւ Արմեն Թավադյանի հանդեպ գործողությունների դեմ բողոքի ցույց է անցկացվում։

  • Կիսվել: