շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց սյունեցի Արայիկ Թումանյանի ձերբակալությունը

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց սյունեցի Արայիկ Թումանյանի ձերբակալությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցիների գործով գնդապետ Արայիկ Թումանյանի ձերբակալությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Սյունեցիներից Արայիկ Թումանյանի ձերբակալությունը դատավոր Վ.Գրիգորյանի որոշմամբ ճանաչվեց ոչ իրավաչափ, շնորհակալություն Դատարանին…»,- գրել է նա։

Նշենք, որ Թումանյանը մեղադրվում էր խուլիգանական արարք գործելու մեջ։ 

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: 

  • Կիսվել: