կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը: 

Նշենք, որ Հովսեփյանը մեղադրվում էր խուլիգանական արարք գործելու մեջ։ Ըստ որոշ տեղեկություների՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելու ժամանակ նա ծեծի է ենթարկվել։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: 

  • Կիսվել: