հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատարանը մերժեց Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի պաշտպանների՝ գործի վարույթը կասեցնելու միջնորդությունը․ դատախազությունը պահանջում է Սեդրակյանից 11 մլրդ դրամ բռնագանձել

Դատարանը մերժեց Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի պաշտպանների՝ գործի վարույթը կասեցնելու միջնորդությունը․ դատախազությունը պահանջում է Սեդրակյանից 11 մլրդ դրամ բռնագանձել

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է Սեդրակյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք։

Հիշեցնենք նաև, որ Մհեր Սեդրակյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում վիճարկել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 7-րդ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Այդ դրույթը սահմանում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության սահմանները։

2022-ին փոփոխություն է եղել օրենքում, որով, եթե նախկինում ուսումնասիրության ժամկետը սահմանված է եղել 2 տարի, ապա այն երկարացվել է և դարձել 3 տարի։ Պատասխանողի ներկայացուցիչների պնդմամբ այդպիսով վատթարնում է անձի իրավական վիճակը։
Պատասխանող կողմը 2 միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հայցային վաղեմություն կիրառելու և Սահմանադրական դատարան դիմելու հիմքով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Ըստ դատախազի՝ հենց պաշտպաններն են նաև պնդում, որ դատարանը կարող է ներկայում քննել միջնորդությունը նաև՝ բավարարել դա։ 
Պաշտպանի պնդմամբ ակնհայտ է, որ այս նորմը կիրառել՝ դեռևս չավարտված ուսումնասիրությունների վրա անձի վիճակը վատացնում է, քանի որ, եթե նորմը չկիրառվեր 2 տարին լրանալուց հետո պատասխանողը կարող էր այս մասով հայցային վաղեմություն պահանջել՝ ասելով, որ վաղեմության ժամկետը լրացել է։ 

Դատարանը, ի վերջո, ՍԴ դիմելու հիմքով գործի վարույթը կասեցնելու պաշտպանների միջնորդությունը մերժեց։ 

Մյուս միջնորդության քննությունն ավարտվեց, այդ կապակցությամբ որոշումը կհրապարակվի 2023 թվականի հունիսի 9-ին։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ըստ civic.am-ի:

  • Կիսվել: