հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դատարանը մերժեց Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է, իսկ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։ Փետրվարի 9-ի նիստում նրա պաշտպանը միջնորդել էր վերացնել այդ խափանման միջոցը ևս:

Նշենք, որ «Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 13.00-ին:

 

  • Կիսվել: