ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Որոշումը կհրապարակվի վաղը՝ 12։00-ին։

Նշենք, որ պաշտպանները Չարչյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդություն են ներկայացրել դատարանին։ Նրանք պնդում են, որ նրա՝ կալանքի տակ մնալու հիմքերը բացակայում են։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

  • Կիսվել: