ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դատարանով կասեցվել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի գործունեությունը

Դատարանով կասեցվել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի գործունեությունը

«Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի լիազորությունները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կասեցվել են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը։

Նրա փոխանցմամբ՝ կասեցվել է նաեւ Գորիսի համայնքապետարանի ևս երկու աշխատակցի գործունեությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:

Նրանք ձերբակալվել էին օգոստոսի 15-ին՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։

  • Կիսվել: