կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Դատարանները Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ–ի աշխատակիցներին հեռացնելու հրամաններն անվավեր են ճանաչում.ՀԷՑ վերահսկողական կոմիտե

Դատարանները Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ–ի աշխատակիցներին հեռացնելու հրամաններն անվավեր են ճանաչում.ՀԷՑ վերահսկողական կոմիտե

ՀՀ դատարանները Ռոմանոս Պետրոսյանի՝ «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչում: Այս մասին  տեղեկանում ենք ՀԷՑ վերահսկողական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։

Հայտարարությունում մասնավորապես, նշվում է. «Շուրջ երեք տասնյակ աշխատակիցների մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում` հօգուտ աշխատակիցների, բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչն ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին:

Հիշեցնենք նաև, որ սակագնով փոխհատուցվող աշխատավարձային ֆոնդի գերազանցող մասը` շուրջ 12 մլրդ ՀՀ դրամի չափով, «Տաշիր» ընկերությունների խումբն իր սեփական միջոցներից է ֆինանսավորել 2016-2025 թվականներին:

Ներկա պահին ընկերության աշխատավարձային ֆոնդը նույնպես չի տեղավորվում սակագնով փոխհատուցող գումարի սահմաններում և մասամբ ֆինանսավորվում է «Տաշիր» խմբի միջոցների հաշվին, դա նաև վերաբերում է ընտրություններից առաջ շուրջ 3500 աշխատակցի վարձատրության բարձրացմանը, քանի որ սակագնով աշխատավարձային հոդվածի բարձրացում չի եղել:

Ստացվում է, որ ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին՝ առանց նրանց հետ համաձայնեցնելու:

Արդեն պարզ է, թե ինչ նպատակների է ծառայելու ՀԷՑ-ը»։

  • Կիսվել: