կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Դատարանների բեռնաթափումը շարունակվում է. 12 հազար դիմում և 6300 թվային կարգադրություն` 7 ամսում

Դատարանների բեռնաթափումը շարունակվում է. 12 հազար դիմում և 6300 թվային կարգադրություն` 7 ամսում

Դատարանների բեռնաթափումը շարունակվում է. 12 հազար դիմում և 6300 թվային կարգադրություն` 7 ամսում: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը․

«Արդարադատության նախարարությունը 7 ամիս առաջ գործարկեց նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հարթակը: 

Ինստիտուտը նորամուծություն էր Հայաստանում և նպատակ ուներ բեռնաթափել դատական համակարգը՝ բռնագանձման փոքր գործերը հանձնելով նոտարների իրավասությանը: 

Հարթակի գործարկումից մինչև օրս ստացվել է ավելի քան 12 հազար դիմում և նոտարներն արդեն արձակել են ավելի քան 6300 կարգադրություն: 

Հետևողական լինելով նոր ինստիտուտի իրավակիրառ պրակտիկայում առաջացած իրավական և գործնական խնդիրների լուծմանը՝ նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ դատավորների հետ սերտ համագործակցությամբ՝ նրանց կողմից ԵԽ աջակցությամբ իրականացվում են ՀՀ բոլոր նոտարների աննախադեպ ձևաչափի վերապատրաստումներ, ինչի արդյունքում առաջացած բոլոր խնդիրների մասով արձանագրվում են հստակ լուծումներ, ինչն էլ ավելի է նպաստում նոր ինստիտուտի կայացմանը և զարգացմանը»:

  • Կիսվել: