հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Դատարանն ընդունեց Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին նոր մեղադրանք առաջադրելու որոշումները

Դատարանն ընդունեց Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին նոր մեղադրանք առաջադրելու որոշումները

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ,  ընդունեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին նոր մեղադրանքների որոշումները։ Այլ խոսքով՝ դատարանը թույլատրեց, որ մեղադրողը փոխի մեղադրանքները և նոր մեղադրանք ներկայացնի։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝  Արմեն Գևորգյանը և Սեյրան Օհանյանը, լինելով ԱԺ պատգամավորներ, մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերեցին՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման, ուստի, պնդում են, որ խախտվել է իրենց իրավունքը։ Հատկանշական է, որ մինչ դատարանը կկայացներ այս որոշումը, պաշտպանության կողմը բարձրացնում էր այդ հարցը՝ նշելով, որ  պատգամավորին չեն կարող նոր մեղադրանք ներկայացնել՝ առանց ԱԺ համաձայնության։ Նախագահող Սարգիս Պետրոսյանը հայտարարեց, թե քրեական հետապնդումը սկսվել է 2018թ․-ին, հետևաբար, սա հետապնդման շարունակությունն է։ Արմեն Գևրոգյանն էլ հիշեցրեց, որ երբ ինքը դարձել է ԱԺ պատգամավոր՝ 2021թ․-ին, 300,1-րդ հոդված չի եղել, ինքն էլ՝ դատապարտված չի եղել, այսօր իրեն նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման։ Նման դիրքորոշում ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանը՝ հարց ուղղելով․ «Եթե մեղադրանքը առաջադրում եք, գրում, որ կանդրադառնաք համապատասխան փուլում, ապա որ փուլում եք անդրադառնալու, եթե առանց անձեռնմխելիություն հաղթահարելու՝ մեղադրանք եք առաջադրում մեզ»։ 

  • Կիսվել: