երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Դատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների տների խուզարկությունը. փաստաբան

Դատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների տների խուզարկությունը. փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ապօրինի է ճանաչվել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանն, ըստ էության, փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։ Այսպիսով, վերաքննիչ դատարանը հաստատել է, որ նշված բնակարաններում կատարված խուզարկություններն եղել են ակնհայտ ապօրինի։

 

  • Կիսվել: